Ուկրաինայում աղբամանն են նետել կնոջ (տեսանյութ)

14:44 • 01.11.14

Ուկրաինայում, այսպես կոչված, «աղբային լյուստրացիայի» հերթական ակտի ժամանակ մի խումբ ակտիվիստներ աղբամանն են նետել կնոջ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

 

Ակտիվիստների այս արարքը հրապարակվել է YouTube կայքում՝ ականատեսներից մեկի կողմից:

 

Տեսանյութում երևում է, որ կնոջը թույլ չեն տալիս դուրս գալ աղբամանից: «Սա քո տեղն է, հասկացա՞ր»,- բղավում է մասնակիցներից մեկը:

 

Դրանից հետո ակտիվիստներն աղբամանն են նետում կնոջ իրերը, փակում այն, բղավում «Փա՛ռք Ուկրաինային»:

 

Վերջիվերջո մի կին օգնում է նրան դուրս գալ այդտեղից: Եվ նրանք հեռանում են:

 

Ենթադրվում է, որ կինը կապ ունի Ուկրաինայի նախկին փոխվարչապետ Ալեքսանդր Վիլկուլի հետ: