Եգիպտոսում դատարանը 3 տարվա ազատազրկման է դատապարտել միասեռ 8 ամուսնական զույգի
Եգիպտոսում դատարանը երեք տարվա ազատազրկման է դատապարտել միասեռ 8 ամուսնական զույգի: Այս մասին հաղորդում է Газета.ru-ն՝ հղում կատարելով Albawaba-ին:
Պարզաբանվել է, որ դատապարտման հիմք է հանդիսացել տեսանյութը, որտեղ տեսագրվել է հարսանեկան ողջ արարողակարգը:
Նշվել է, որ դատավորը զույգերին մեղադրել է այլասերության հրահրման և հասարակական բարոյականության խախտման մեջ: Եգիպտական օրենքով, սակայն, միասեռականությունը պաշտոնապես չի արգելվում:










