Տղամարդը փորձել է բացառիկ բազեներ բերել Հայաստան՝ ձեռքի ուղեբեռով

09:43 • 01.11.14

The Mirror-ը հայտնում է մաքսանենգության արտասովոր դեպքի մասին, որ գրանցվել է Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում:

 

Այնտեղ տղամարդը փորձել է բալոբանի՝ բազեի վտանգված տեսակի հինգ ճուտ անցկացնել՝ որպես ձեռքի բեռ: Սակայն հսկիչները «շարժվող ինչ-որ բան են նկատել»: Պայուսակները բացելով՝ նրանք հայտնաբերել են կապված գլուխներով և կտուցներով թռչուններին:

 

Թռչուններն արժեն ավելի քան 80.000 ֆունտ: Նրան սպառնում է հինգ տարվա ազատազրկում:

 

Տղամարդն ուղևորվում էր Հայաստան, սակայն ռուսաստանցի պաշտոնյաներն ասել են, թե իրենց կարծիքով՝ ի վերջո թռչունները պետք է տարվեին արաբական երկրներ, որտեղ նրանց մասնակցությամբ որսը շատ հարգի է:

Smuggled falcons