Ուրուգվայում մարիխուանա աճեցնելու ակումբները սկսում են աշխատանքները
Մարիխուանայի օրինականացման պետական պլանի շրջանակում սկսվել է ակումբների գրանցումը, որտեղ կարելի է այն աճեցնել, հայտնում է Корреспондент-ը։
Արտոնագիր ստացած ակումբներն իրավունք կստանան աճեցնել տարեկան առավելագույնը 99 թուփ։
Ակումբի անդամներից յուրաքանչյուրը կարող է աճեցնել տարեկան ավելի քան 480 գրամ իր տանը, իսկ ընդհանուր դաշտը պետք է գտնվի ուսումնական հաստատություններից և թմրամոլների վերականգնողական կենտրոններից առնվազն 150 մ հեռավորության վրա։










