Մեքսիկայում նշում են Հանգուցյալների օրը (լուսանկարներ)
Մեքսիկայում ուրախության և տոնի մթնոլորտ է տիրում. երկիրը նշում է Հանգուցյալների օրը, գրում է Корреспндент-ը։ Չնայած տոնը կոչել են Հանգուցյալների օր, սակայն ոչ մի սարսափելի բան չկա, թերևս միայն այն, որ հազարավոր մարդիկ «հանգուցյալների հանդերձներով» շրջում են փողոցներում։
Տոնի արմատները գնում են դեպի նախաիսպանական ժամանակաշրջան, երբ ացտեկները հիշում էին հանգուցյալներին, իսկ տոնի գլխավոր կերպարը Պարոն Հանգուցյալն էր՝ Միկտլանտեկուտլին։
Քաղաքային գլխավոր Սոկալո հրապարակում տեղադրված են հսկայական գանգեր և այլ անդրշիրիմյան աշխարհի թեմատիկայով ձևավորումներ։ «Այս ամենը նվիրված է մեր բոլոր սիրելի մարդկանց, ովքեր, ցավոք, արդեն մեզ հետ չեն»,- ասել է քաղաքապետ Միգել Անխել Մանսերան։
Նոյեմբերի 1-ին մեքսիկացիները հիշում են հանգուցյալ երեխաներին, իսկ նոյեմբերի 2-ին՝ մեծահասակներին։ Այս օրերին ընդունված է այցելել գերեզմանատներ, սակայն նույնիսկ այդ դեպքում տխուր արարողությունը մեքսիկացիների համար լի է ուրախությամբ և դրական զգացմունքներով։
Այս տարի, Մեխիկոյի Տուրիզմի նախարարության հաշվարկներով, Հանգուցյալների օրը քաղաք կայցելի մոտ 100.000 զբոսաշրջիկ, ովքեր բյուջեում կթողնեն ավելի քան 34 մլն դոլար։
Հանգուցյալների օրը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ընդունվել է որպես ոչ նյութական մշակութային ժառանգություն և համարվում է մեքսիկական մշակույթի ամենավառ ավանդույթներից մեկը։

















