Նոյեմբերի 1-ից ուժի մեջ է մտնում Ուկրաինայի և ԵՄ-ի միջև ասոցացման մասին համաձայնագրի մեծ մասը
Կիևի և Եվրամիության միջև ասոցացման մասին համաձայնագրի մեծ մասն այսօրվանից ուժի մեջ է մտնում, հայտնում է gazeta.ru-ն:
Հստակեցվում է, որ Ազատ առևտրի գոտու ստեղծման մասին հատվածն ուժի մեջ կմտնի 2016 թվականի հունվարի 1-ից:
Ամբողջական ծավալով փաստաթուղթն ուժի մեջ կմտնի Եվրամիության անդամ երկրների խորհրդարանների վավերացումից հետո:
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել էր, որ եվրաասոցացման մասին համաձայնագիրն ամբողջական ծավալով ուժի մեջ կմտնի նոյեմբերի 1-ից:
Սեպտեմբերի 12-ին ԵՄ-ի, Մոսկվայի և Կիևի ներկայացուցիչները պայմանավորվել են հետաձգել դրա իրականացումը մինչ 2015-ի դեկտեմբերի 31-ը:










