Դոնբասի համար օգնություն տեղափոխող բեռնատարները հատել են ուկրաինական սահմանը
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության կողմից Դոնբաս հումանիտար օգնություն տեղափոխող բեռնատարները հատել են ռուս-ուկրաինական սահմանը՝ բեռների մաքսային ձևակերպումից հետո, գրում է lenta.ru-ն։
Բեռների ստուգումը կատարվել է Ռոստովի մարզի Դոնեցկի անցակետում։ Բեռնատարները հերթով անցել են սահմանային կետերը, որտեղ դրանք ստուգել են Ռուսաստանի սահմանապահները և մաքսային աշխատակիցները։
Ամբողջ գործընթացին հետևել են ուկրաինացի սահմանապահները և ԵԱՀԿ-ի դիտորդները։
Շարասյունը ավելի քան 100 բեռնատար մեքենայից է բաղկացած, որոնց մի մասը ուղևորվել է Լուգանսկ, իսկ մյուս մասը՝ Դոնեցկ։
Բեռնատարները տեղափոխում են հումանիտար օգնություն, մասնավորապես՝ շաքարավազ, մսի կոնսերվանտներ, շինանյութեր, վառելիք և դեղորայք։










