Ֆրանսիայում ոստիկանական բռնության դեմ ցույցերը վերածվել են բախումների (լուսանկարներ, տեսանյութ)

15:02 • 02.11.14

Ֆրանսիայի քաղաքներում ոստիկանական բռնության դեմ բողոքի ցույցերը վերաճել են բախումների, հաղորդում է korrespondent.net-ը: Բողոքի պատճառը դարձել է շրջակա միջավայրի պաշտպանության հանրահավաքի ժամանակ ակտիվիստներից մեկի՝ Ռեմի Ֆրեսի մահը:


Նանտ և Տուլուզ քաղաքներում մոբիլիզացվել են անկարգությունների դեմ պայքարի համար նախատեսված ոստիկանության հատուկ ջոկատները: Ցուցարարները կոտրել են բանկերի ցուցափեղկերը, իրավապահների վրա տարբեր իրեր են նետել: Ոստիկանները պատասխանել են արցունքաբեր գազով:


Բախումների ընթացքում ձերբակալվել է առնվազն 16 ցուցարար: Իշխանությունները դատապարտել են բռնությունը և կոչ են արել ցուցարարներին հանգստանալ:


21-ամյա Ռեմի Ֆրեսը մահացել է Ֆրանսիայի հարավ-արևմուտքում ամբարտակ կառուցելու դեմ ցույցի ժամանակ պայթյունի ընթացքում ստացած վերքերից: Երիտասարդի մահվանից հետո երկրի մի քանի քաղաքներում անկարգություններ են բռնկվել: