Հնդկաստանի իշխանությունները ցուցադրաբար ոչնչացրել են որսագողերից առգրաված փղի ժանիքները

18:37 • 02.11.14

Հնդկաստանի իշխանությունները ցուցադրաբար այրել են մաքսանենգերից առգրավված վագրի մորթին, փղի ժանիքներն ու ռնգեղջյուրների եղջյուրները: 

Ինչպես տեղեկացնում է BBC-ն` հազվագյուտ կենդանիների որսը ու վաճառքը Հնդկաստանում արգելված են, սակայն փղի ժանիքներն ու ռնգեղջյուրների եղջյուրները մեծ պահանջարկ ունեն Արևելյան Ասիայի երկրներում: 

Բնության պահպանության հարցերով նախարարն անձամբ է այրել սպանված կենդանիների մարմնի առգրավված մասերը Դելիի կենդանաբանական այգում: