Իրանում բրիտանուհուն դատապարտել են ազատազրկման՝ վոլեյբոլի խաղը դիտելու փորձի համար

14:14 • 02.11.14

Իրանում դատարանը դատապարտել է Մեծ Բրիտանիայի և Իրանի քաղաքացուն մեկ տարվա ազատազրկման Թեհրանում Իրանի և Իտալիայի տղամարդկանց հավաքականների միջև վոլեյբոլի խաղը դիտելու փորձի համար, գրում է lenta.ru-ն: Այդ մասին հայտնել է դատապարտվածի փաստաբան Ալիզադեհ Տաբատաբաին:


25-ամյա Գոնչե Գավամիին ձերբակալել են հունիսի 20-ին Թեհրանում մարզադաշտի մոտ Իրանի և Իտալիայի տղամարդկանց հավաքականների միջև Վոլեյբոլի համաշխարհային առաջնության խաղը այցելելու փորձի համար:


Շուտով կնոջն ազատ են արձակել, սակայն մի քանի օր անց նա ձերբակալվել է և տեղափոխվել Թեհրանի Էվին կալանավայր, որտեղ սովորաբար պահվում են քաղաքական բանտարկյալները և լրագրողները:


Իրանի պաշտոնական ներկայացուցիչների հայտարարության համաձայն՝ Գավանին ձերբակալվել է անվտանգության նկատառումներով, որոնք կապ չունեն խաղի հետ:


Դեպքից որոշ ժամանակ առաջ հայտարարվել էր, որ կանայք, այդ թվում լրագրողները, չեն կարող այցելել վոլեյբոլի խաղեր: Իբր նման արգելքը նախատեսված է կանանց արական սեռի անձանց վատ վարքագծից պաշտպանելու համար: Նրանց նաև արգելել են մասնակցել ֆուտբոլային խաղերին: