«Իսլամական պետության» ահաբեկիչները Իրաքում 50 մարդու են մահապատժի ենթարկել
Իրաքում «Իսլամական պետություն» ծայրահեղական ահաբեկչական խմբավորման անդամները հանրային կերպով մահապատժի են ենթարկել 50 մարդու, հայտնել է Associated Press-ը։
Ահաբեկիչների ձեռքով սպահվել են 40 տղամարդ, 6 կին և 4 երեխա։ Մասսայական մարդասպանությունը տեղի է ունեցել Ալ-Անբար շրջանի Ռաս ալ-Մաա գյուղում։
Էր-Ռամադի քաղաքից հյուսիս տեղավորված գյուղից նաև առևանգվել են 17 բնակիչներ։
Բաղդադում ՄԱԿ-ի առաքելության ներկայացուցիչնեը հայտնել են, որ միայն հոկտեմբերին 1.200 իրաքցի է սպանվել ահաբեկիչների կողմից։
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ստեղծվել է 2006-ին Իրաքում, որը միավորել է իր մեջ 11 ծայրահեղական իսլամական խմբավորումների ներառյալ «Ալ-Քաիդան»։
Ահաբեկիչները նաև շարունակում են հզորանալ վաճառելով մշակութային, կրոնական և պատմական շինություններից գողացված ավարը և իրենց կողմից սպանված անձանց ունեցվածքը։
Նրանք նաև գրավել են դպրոցներ և մանկահասակ երեխաներին սովորեցնում են ինչպես օգտագործել զենքերը և ուսուցանվում են հիմնական մարտական ունակություններ։










