Իսրաելի ներքին գործերի նախարարը հրաժարական է տվել
Իսրաելի ներքին գործերի նախարար Գիդեոն Սաարը 48 ժամվա ընթացքում կհեռանա իր պաշտոնից, հաղորդում է ТАСС-ը:
Arutz Sheva թերթը տեղեկացնում է, որ այն բանից հետո, երբ Սաարը պաշտոնապես ներկայացրել է հրաժարականի մասին իր նամակը վարչապետ Բենյամին Նետանյահուին, նախարարի հեռանալու փաստի մասին հայտնել է ներքին գործերի նախարարությունը:
Սաարը հայտարարել է «անձնական հանգամանքների» պատճառով պաշտոնից հեռանալու մասին դեռևս սեպտեմբերին: Մինչ այժմ հայտնի չէ՝ով է դառնալու այդ պաշտոնին նրան հաջորդողը:










