5 երեխայի մայր բրիտանուհին Լոնդոնյան մարաթոնին կմասնակցի բարձրակրունկ կոշիկներով
Բրիտանուհի Նատալի Էքերթը մտադիր է հաջորդ տարի Լոնդոնյան մարաթոնին մասնակցել բարձրակրունկ կոշիկներով:
Ինչպես գրում է Daily Mail-ը` 37-ամյա կինը, ով 5 երեխայի մայր է, հուսով է 5000 ֆունտ ստերլինգ հավաքել` մարաթոնի ողջ ճանապարհն անցնելով 12.7 սմ բարձրությամբ կոշիկներով` այդպիսով դառնալով Գինեսի գրքի ռեկորդակիր:
Բրիտանուհին ոգեշնչվել է գերմանուհի Ջուլիա Պլեչերի օրինակից, ով համաշխարհային ռեկորդ է գրանցել 100 մետրը վազելով 14.531 վայրկյանում` ոսկեգույն բարձրակրունկները հագին: Թեև կինը նախկինում երբևէ չի մասնակցել մարաթոնների, նա համոզված է, որ կկարողանա հաղթահարել ողջ ընթացքը` մարաթոնն անցնելով 4 ժամում:














