Մերձմոսկովյան ընկերություններից մեկի տնօրենն ինքն իրեն 90 մլն ռուբլու պարգև է նշանակել
Մերձմոսկվայի ընկերություններից մեկի տնօրենն իրեն 90 միլիոն ռուբլու չափով խրախուսական պարգևատրում է փոխանցել: Այդ մասին հայտնում է lenta.ru-ն՝ հղում անելով շրջանում ՌԴ ներքին գործերի նախարարության գլխավոր վարչության մամուլի ծառայությանը:
Քննության տվյալներով՝ տղամարդն իրեն պարգևատրում է վճարել 2009 թվականի տվյալներով: «Ընդ որում չարամիտը չի տեղեկացրել իր որոշման մասին մյուս մասնակից բաժնետերերին և կազմակերպությանը զգալի վնաս է հասցրել»,- ասված է ոստիկանության հաղորդագրությունում:
Տվյալ փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ լիազորությունները չարաշահելու վերաբերյալ, որը նախատեսում է մինչև չորս տարվա ազատազրկում:










