Ռումինիայում նախագահական ընտրություններ են անցկացվում

15:52 • 02.11.14

Ռումինիայում անցկացվում են երկրի նախագահի ընտրություններ: Կիրակի օրը՝ նոյեմբերի 2-ին անցկացվող քվեարկությանը կարող է մասնակցել մոտ 18 միլիոն ընտրող, հաղորդում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը:


Հարցումների համաձայն՝ ընտրությունների ֆավորիտը երկրի վարչապետ սոցիալ–դեմոկրատ Վիկտոր Պոնտան է: Երկրորդ տեղը, ինչպես կարծում են դիտորդները, կարող է զբաղեցնել Սիբիու քաղաքի քաղաքապետ, էթնիկ գերմանացի Կլաուս Յոհանիսը, ով Քրիստոնյա-լիբերալ դաշինքի առաջնորդն է: Ընդհանուր առմամբ՝ նախագահի պաշտոնի համար պայքարում է 14 թեկնածու:
 

Նախընտրական հարցումների համաձայն՝ թեկնածուներից ոչ մեկին չի հաջողվի հաղթանակ տանել առաջին փուլում: Այդ դեպքում քվեարկության երկրորդ փուլը կկայանա նոյեմբերի 16-ին:


Ռումինիայի գործող նախագահ Տրայան Բեսեսկուն իրավունք չունի մասնակցելու ընտրություններին: