Պենտագոնը ԱՄՆ-ի սահմաններից դուրս կուղարկի 500 գործակալի
Պենտագոնը՝ ԱՄՆ պաշտպանության նախարարությունը, պատրաստվում է արտասահման ուղարկել մոտ 500 գաղտնի աշխատակիցների, այդ մասին Washington Post թերթին են հայտնել ամերիկացի պաշտոնյաները:
Աշխատակիցների գլխավոր խնդիրն է դառնալու Պենտագոնի համար տեղեկատվությունների հավաքումը:
Ծառայության ներկայացուցիչները տեղակայվելու են աշխարհի ամենալարված շրջաններում, ներառյալ Մերձավոր Արևելքի տարածաշրջաններում, որտեղ գործում են «Ալ-Քաիդա» և «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումները:
2012 թվականի վերջին նախատեսվում էր, որ ԱՄՆ պաշտպանության նախարարության հետախուզական վարչությունը կսովորեցնի և արտասահմանյան երկրներ կուղարկի մոտ հազար նոր աշխատակից:
Նաև ենթադրվում էր, որ նրանք աշխատելու են Կենտրոնական հետախուզական վարչության և ԱՄՆ հատուկ գործողությունների հրամանատարության հետ հակաահաբեկչական առաքելության կազմում: Երկու տարի անց, սակայն, նախագիծը վերանայման է ենթարկվել:










