Եմենի մայրաքաղաքում հայտնի քաղաքական գործիչ է սպանվել

21:51 • 02.11.14

Եմենում կիրակի սպանվել է երկրում հայտնի քաղաքական գործիչ Մուհամեդ Աբդել Մալեք ալ-Մութավաքիլը: 

Ինչպես հաղորդում է ТАСС գործակալությունը` Եմենի ԶԼՄ-ներին հղումով, քաղաքական գործչի վրա կրակել է մոտոցիկլով անհայտ անձը Սանայի կենտրոնական փողոցներից մեկում: 

Ալ-Մութավաքիլը մահացու վերք է ստացել պարանոցի հատվածում և տեղում մահացել է: Հարձակվողին հաջողվել է թաքնվել: 

72-ամյա ազդեցիկ քաղաքական գործիչը, լիբերալ, իրավապաշտպան, հրապարակախոս ալ-Մութավաքիլը նախկինում ընդդիմադիր կոլիցիոն կուսակցության գլխավոր քարտուղարն է եղել: Վերջինս զբաղեցրել է մարդու իրավունքների պաշտպանության և ժողովրդկավարական ազատությունների հարցով եմենական կազմակերպության փոխղեկավարի պաշտոնը: