Աբովյան փողոցում Mercedes ML-ն ամբողջությամբ այրվել է. shamshyan.com (լուսանկարներ)
Քիչ առաջ՝ ժամը 11:50-ի սահմաններում Աբովյան փողոցում հրդեհ է բռնկվել Mercedes ML մակնիշի ավտոմեքենայում: Այս մասին հայտնում է shamshyan.com կայքը։
Աղբյուրը գրում է, որ ըստ նախնական տեղեկությունների՝ վարորդը կին է։ Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները մարել են կրակը, սակայն ավտոմեքենան ամբողջովին վերածվել է մոխրակույտի: 1 հոգի տուժել է:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։










