Աֆղանստանի նախագահը փոխել է իր անունը
Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանի Ահմաձայը որոշել է հրաժարվել իր տոհմական Ահմաձայ անունից և դարձել է Աշրաֆ Ղանի, հայտնում է lenta.ru-ն՝ Associated Press-ին հղումով։
Համապատասխան հրամանը նախագահի գրասենյակի կողմից ուղարկվել է պետական հաստատություններին և ԶԼՄ-ներին, հայտնել է նախագահի մամուլի քարտուղար Ֆայեք Վահիդին։
Փոփոխությունը գրանցվել է նաև նախագահի վկայականում։
Ահմաձայն Աֆղանստանի խոշորագույն փուշտուական ցեղերից է, և դրա անդամների մեծամասնությունն «Ահմաձայ» է ավելացնում երեխայի անվան վերջում՝ ցույց տալու համար ցեղային պատկանելությունը։










