Արգենտինայի նախագահը հոսպիտալացվել է

08:49 • 03.11.14

Արգենտինայի նախագահ Քրիստինա Ֆերնանդես դե Կիրշները հոսպիտալացվել է բարձր ջերմության պատճառով, որն առաջացել է ինֆեկցիայի հետևանքով, նշվում է Արգենտինայի նախագահի աշխատակազմի տարածած մամուլի հաղորդագրությունում, փոխանցում է kommersant.ru-ն։


«Օրվա երկրորդ կեսին Արգենտինայի նախագահ Քրիստինա Ֆերնանդես դե Կիրշները բարձր ջերմություն է ունեցել, որն առաջացել է ինֆեկցիայի հետևանքով։ Այդ կապակցությամբ որոշում է կայացվել հոսպիտալացնել նրան Օտամենդի հիվանդանոց՝ անհրաժեշտ բուժզննում անցնելու և բուժման համար»,- ասվում է հաղորդագրությունում։