Կենտրոնական բանկի օնլայն լիցենզիաների ու «Արարատբանկի» կայքերը ենթարկվել են կիբերհարձակման. Սամվել Մարտիրոսյան

12:46 • 03.11.14

Վերջերս երկու կայք ադրբեջանցիների կողմից հարձակման են ենթարկվել, սակայն կայքում գրանցված անձանց դրա մասին չի տեղեկացվել: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը և տեղեկացրեց, որ նման հաձակման են ենթարկվել Կենտրոնական բանկի օնլայն լիցենզիաների մասին կողմնակի կայքն ու «Արարատբանկի» կայքը:


«Եթե որևէ առևտրային կայք ենթարկվում է հակերային հարձակման, ապա պարտավոր են դրա մասին տեղեկացնել բոլոր այն մարդկանց, ովքեր իրենց տվյալները՝ քարտերի համարները և անձնական նմանատիպ տեղեկություն, գրանցել են կայքում: Եթե կայքից տեղեկատվության արտահոսք է եղել, ապա օգտվողները պարտադիր պետք է տեղյակ լինեն ու իմանան, թե ինչ պետք է անեն վնասներից խուսափելու համար»,- ասաց նա:


Սամվել Մարտիրոսյանը նշեց, որ նման դեպքերը հնարավորություն են տալիս հայկական կողմին հասկանալու, թե որտեղ ունեն խնդիրներ և համապատասխան միջոցառումներ իրականացնել:

Տ

Կ

ԱՆ