Դախաուի նախկին համակենտրոնացման ճամբարից գողացել են նացիստական «Arbeit macht frei» ցուցանակը (լուսանկարներ)
Տխրահռչակ «Arbeit macht frei» գրությամբ ցուցանակը, որը գերմաներենից թարգմանաբար նշանակում է «Աշխատանքն ազատություն կպարգևի», կիրակի առավոտյան գողացել են Դախաուի նախկին համակենտրոնացման ճամբարից, հայտնել են Գերմանիայի ոստիկանությունից։
Ցուցանակն իրենից ներկայացնում է երկաթե շրջանակ, որի մեջ երկաթե ձուլված տառերով գրված է տեքստը, այս մասին գրում է rt.com-ը։
Երկաթե 190x94սմ չափսի ցուցանակը տեղակայված էր ճամբարի մուտքի դարպասին։
Դախաու ճամբարը 1960-ից սկսած վերածվել է անմեղ զոհերի հիշատակման թանգարանի, որտեղ մարդիկ կարող են այցելել և ծանոթանալ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ կատարվածին։
Թանգարանի տնօրեն Գաբրիել Համերմանն ասել է, որ իրենք տեսախցիկներ չեն տեղադրել վերահսկման նպատակով, քանի որ տեղի պաշտոնյաները դեմ են քվեարկել դրանց տեղադրմանը՝ ի նշան զոհերի հարգանքի։
Այն ի սկզբանե կառուցվել է քաղբանտարկյալների համար, Դախաուի մերձակայքում՝ Մյունխենից 17 կմ հեռու։
Ճամբարում ավելի քան 40 հազար մարդկանց դաժանաբար տանջամահ են արել և սպանել։
Դախաուն առաջին համակենտրոնացման ճամբարն է՝ կառուցված ֆաշիստական Գերմանիայում, որին հաջորդել են այլ ճամբարներ։


_WA.jpg)


_Wa.jpg)
_wa.jpg)
_wa.jpg)
_wa.jpg)
_WA.jpg)
_wa.jpg)










