ՖԻՖԱ-ն կորցնում է գլխավոր հովանավորներին
Հնարավոր է՝ մոտ ժամանակներս ՖԻՖԱ-ն զրկվի իր շահույթի մի մասից։ Շրջանառվող լուրերի համաձայն՝ կազմակերպության հետ իր համագործակցությունն է դադարեցնում գլխավոր հովանավորներից մեկը՝ «Emirates»-ը։ Բացի այդ, հունվարի 1-ից կդադարեն ՖԻՖԱ-ի եւ «Sony» ընկերության գործընկերային հարաբերությունները։ Երկու դեպքերում էլ ՖԻՖԱ-ի հետ կապված կոռուպցիոն սկանդալներն են։
Այդպիսով, ՖԻՖԱ-ի գլխավոր հովանավորների թվում են մնում «Adidas»-ը, «Coca Cola»-ն «Visa»-ն եւ «Hyundai/Kia»-ն, սակայն այս ընկերությունները եւս մոտ ժամանակներս կարող են վերանայել իրենց հարաբերությունները գլխավոր ֆուտբոլային կազմակերպության հետ։
Այս մասին հայտնում է «Spiegel» պարբերականը։










