Լուգանսկում կրակահերթի հետևանքով գազամուղ է վնասվել

00:14 • 03.11.14

Ուկրաինայի Լուգանսկի շրջանի նահանգապետ Գենադի Մոսկալը հայտարարել է կրակոցների հետևանքով գազատարի վնասման մասին: Այս մասին հաղորդում է Корреспондент-ը` УНН-ին հղումով: 

«Ահաբեկիչների բացած կրակահերթի պատճառով վթարվել է գազամուղը: Զինյալները հրաժարվում են այնտեղ թողնել վերանորոգող անձնակազմին, ինչի պատճառով էլ շրջանի մի մասը մնացել է առանց գազի», - աղբյուրը մեջբերում է Մոսկալի խոսքը: 

Լուգանսկի այդ թաղամասում զինյալները երկու օր անընդմեջ կրակոցներ են հնչեցնում` ուրբաթից շաբաթ: Կրակահերթերի հետևանքով ավերվել է նաև հակատուբերկուլյոզային առողջարանը: