Նյու Յորքի համաշխարհային առևտրի կենտրոնը կրկին իր դռներն է բացել սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից հետո

15:57 • 03.11.14

Նյու Յորքի համաշխարհային առևտրի կենտրոնը բացվել է վարձակալների համար սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից 13 տարի անց, գրում է Обозреватель-ը։

 

Այսօր Conde Nast հրատարակչությունը կսկսի տեղափոխվել One World Trade Center, որը կառուցվել է ահաբեկչության հետևանքով քանդված աշտարակների տեղում։ Այժմ նոր 104-հարկանի երկնաքերը համարվում է ամենաբարձր շենքն ԱՄՆ-ում։

 

Conde Nast-ը, սակայն, չի լինի առաջին կազմակերպությունը, որը մուտք կգործի նոր երկնաքեր։ Մեկ շաբաթ առաջ World Trade Center է տեղափոխվել Նյու Յորքի և Նյու Ջերսիի նավահանգստային վարչությունը։

 

Նորակառույց շինությունների բացման և նոր վարձակալների մուտքի համար հանդիսավոր արարողություններ դեռևս չեն անցկացվի։