Հրվ. Օսիան ճանաչում է Դոնեցկի և Լուգանսկի Հանրապետությունների ընտրությունների օրինականությունը. նախագահ Տիբիլով
Հարավային Օսիան ճանաչում է Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետություններում անցկացված ընտրությունների օրինականությունը: Այդ մասին ТАСС-ին հայտնել է Հրվ. Օսիայի նախագահ Լեոնիդ Տիբիլովը:
«Նախնական տվյալներով՝ ընտրությունները կայացած են ճանաչվել: Ես հեռախոսով շփվել եմ մեր խորհրդարանի խոսնակի հետ, ով այնտեղ է որպես Հարավային Օսիայից դիտորդների խմբի ղեկավար: Նա հաստատել է ընտրողների մեծ ակտիվությունը և բարձր ներկայությունը»,- ասել է Տիբիլովը:
«Հարավային Օսիայի ժողովուրդն աջակցում է Նովոռոսիայի քաղաքացիների կամարտահայտմանը»,- ընդգծել է նա:
Հիշեցնենք, որ ինքնահռչակ Դոնեցկի և Լուգանսկի Հանրապետություններում նախօրեին անցկացվել են ղեկավարի և պատգամավորների ընտրություններ:










