Ստամբուլի մոտ նավ է խորտակվել. մահացել է ավելի քան 20 մարդ

14:37 • 03.11.14

Ստամբուլի ափերի մոտ Ռումինիա կամ Բուլղարիա ուղևորվող նավ է խորտակվել, տեղեկացնում է թուրքական «Միլլիյեթ» թերթի կայքը:

 

Համաձայն տարածված տեղեկությունների՝ զոհվել է առնվազն 24 մարդ, ևս 10-ն անհետ կորած է համարվում: Զոհերից մի քանիսի դիերն ափ են հասել:

 

Ենթադրվում է, որ խորտակված նավն անօրինական ներգաղթյալներ է տեղափոխել դեպի Եվրոպա: Նավում եղել է 30-40 մարդ, այդ թվում՝ երեխաներ:

 

Զոհերի մեծամասնությունը երեխաներ են, որոնց տարիքը չի նշվում: Խորտակվող նավն առաջինը նկատել և փորձել են օգնել թուրք ձկնորսները: