Ռումինիայում նախագահի ընտրությունները երկրորդ փուլ կունենան

10:08 • 03.11.14

Ռումինիայում նոյեմբերի 2-ին կայացած նախագահի ընտրություններում, ընտրաթերթիկների 56 տոկոսի մշակման արդյունքներով, հաղթում է վարչապետ Վիկտոր Պոնտան:

 

Ըստ «Լենտա»-ի՝ Պոնտայի օգտին է քվեարկել ընտրողների 39,6 տոկոսը: Նրան ամենամոտ մրցակիցը Սիբիու քաղաքի քաղաքապետ Քլաուս Իոհանիսն է՝ 30,2 տոկոսով: Տասնյակ մյուս թեկնածուները 7 տոկոսից ավելի ձայն չեն հավաքել:

 

Եվ քանի որ թե՛ Պոնտեն, թե՛ Իոհանիսը չեն կարողացել հաղթանակի համար անհրաժեշտ ձայների 50 տոկոսից ավելին հավաքել, ապա նրանք կհանդիպեն ընտրությունների երկրորդ փուլում, որը տեղի կունենա նոյեմբերի 16-ին:

 

Ռումինիան Բուլղարիայից հետո ԵՄ-ի երկրորդ ամենաաղքատ երկիրն է: