Մոսկվայում բուժաշխատողները բողոքի ակցիա են անցկացրել (լուսանկարներ)
Մոսկվայի Սուվորովսկայա հրապարակում կիրակի անցկացվել է «Դադարեցնել՛ բժշկության կործանումը Մոսկվայում» բուժաշխատողների բողոքի ակցիան, գրում է Euronews-ը։
Հավաքվածները դեմ են Մոսկվայի կառավարության առողջապահական համակարգի բարեփոխումների պլաններին, գրում է Baltinfo-ն։ Ըստ տարբեր աղբյուրների՝ բողոքի ակցիային ներկա է եղել մինչև 4.000 մասնակից։
Կազմակերպիչների համաձայն՝ այդ բարեփոխումների հետևանքով մայրաքաղաքում տասնյակ առողջապահական հիմնարկներ կփակվեն, ինչն էլ կհանգեցնի գործազրկության։
«Մենք տասնյակ տարիներ կառուցված առողջապահական համակարգի գիտակցաբար կործանման ականատեսն ենք դառնում։ Չինովնիկներին չեն հետաքրքրում մարդիկ, նրանց միայն հետաքրքրում է «եկամտաբերությունը» և հիվանդանոցների մահճակալների «շրջանառությունը»,-ասվում է ցուցարարների կոչում։
Միջոցառման Facebook-ի էջում ասվում է նաև, որ դաշնային բյուջեում 2015-ին առողջապահությանն ուղղված ծախսերը կրճատվում են 22.9 տոկոսով։



















