65 տարվա անհետացումից հետո Աֆղանստանի վայրի բնության գրկում կրկին նշմարել են «վամպիր» եղնիկի

12:58 • 03.11.14

The Independent-ը հայտնում է, որ 65 տարվա անհետացումից հետո Աֆղանստանի Նուրիստան նահանգում վայրի բնության գրկում կրկին նշմարել են մշկեղնիկին՝ ատամնավոր եղնիկի, որին անվանում են նաև «վամպիր եղնիկ»: Նրան ֆիքսած գերմանացի գիտնականներին, սակայն, չի հաջողվել լուսանկարել նրան: Ներկայացված լուսանկարում կենդանու սիբիրյան առանձնյակներից մեկն է:

 

Վերջին անգամ գիտնականներն այս կենդանատեսակին ուսումնասիրելու հնարավորություն էին ունեցել 1948-ին:

 

Ի դեպ, եղնիկն իր ժանիքներն օգտագործում է ոչ թե արյուն ծծելու համար, այլ բեղմնավորման շրջանում: «Սև շուկայում» անհետացման վտանգի առաջ գտնվող այս կենդանին արժե 45.000 ԱՄՆ դոլար: