Acer-ի նոր պլանշետը բացվում է և վերածվում փոքր համակարգչի (լուսանկարներ)
Acer-ի նոր՝ 12 դյույմ անկյունագծով էկրանով Aspire Switch 12 պլանշետը հնարավորություն ունի բացվելու և առանձնանալու իր ստեղնաշարից, գրում է gizmodo.com-ը։
Ինչպես բոլոր այլ փոփոխվող պլանշետները՝ Aspire Switch 12-ն օգտագործվում է և՛ որպես համակարգիչ, և՛ որպես պլանշետ: Այն ավելի մեծ է իր նախորդից՝ Aspire Switch 10-ից։
Սարքը հնարավորություն ունի թեքվելու տարբեր աստիճանի և ունի bluethooth-ով հեռակառավարվող առանձնացվող ստեղնաշար։
Պլանշետն ունի 1080 լուծաչափով էկրան, Core M պրոցեսսոր, 60 կամ 120Գբ հաստատուն հիշողություն, HDMI և միկրո USB 3.0։
Այն հասանելի կլինի 2015-ի սկզբից։ Գնի մասին դեռ ընկերությունը չի հայտնել։














