ԴԱՀԿ-ն բոլոր մարզերում կունենա քաղաքացիների սպասարկման գրասենյակ

13:12 • 04.11.14

ՀՀ հարկադիր կատարման ծառայությունում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որը վարել է ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանը:


Այս մասին հայտնում են Դատական ակտերի հարկադիր ապահովումն ապահովող ծառայությունից։


Հաղորդագրության մեջ ասվում է, որ ըստ օրակարգի՝ քննարկվել է Հարկադիր կատարման ծառայության բոլոր մարզային բաժիններում և բաժանմունքներում քաղաքացիների արագ սպասարկման գրասենյակների բացման հարցը: Այդ գրասենյակները կոչված են արագ և կենտրոնացված ծառայություններ մատուցել քաղաքացիներին՝ նվազագույնի հասցնելով քաղաքացի-հարկադիր կատարող շփումը:

 


ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը հանձնարարականներ է տվել Երևան քաղաքի վարչական ակտերով բռնագանձումների, Անձնակազմի կառավարման, Տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման և համակարգման բաժինների պետերին՝ մեկշաբաթյա ժամկետում մշակել և ներկայացնել համապատասխան ծրագիր՝ սպասարկման գրասենյակի մայրաքաղաքի հաջողված փորձը մարզերում ևս կիրառելու նպատակով:


Նախատեսվում է, որ ծրագրի մեկնարկը կտրվի Արագածոտնի, Արարատի և Արմավիրի մարզերից: ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի հանձնարարականով կկազմվի ժամանակացույց, համաձայն որի՝ յուրաքանչյուր ամիս մեկ մարզ կընդգրկվի ծրագրում: