Ազնավուրին Թուրքիայում մրցանակի են արժանացրել

13:40 • 04.11.14

Ամեն տարի Թուրքիայի Իզմիթ բնակավայրում տեղի ունեցող «Ոսկե սոսի» մրցանակաբաշխությունն այս տարի տեղի է ունենալու Ստամբուլում:

 

Ինչպես տեղեկացնում է թուրքական «Posta» թերթի կայքը, այս տարի մրցանակակիրների թվում է նաև ֆրանսահայ աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը:

 

Մրցանակաբաշխությունը տեղի կունենա այսօր երեկոյան:

 

Ազնավուրի մրցանակն արդեն Փարիզում նրան է հանձնել Փարիզում Թուրքիայի հյուպատոս Հաքքը Աքըլը:

 

«Իզմիթում ծնված մայրս եթե տեսներ, որ իր համաքաղաքացիներն ինձ մրցանակ են հանձնում, երջանիկ կլիներ»,-ասել է Ազնավուրը: