Անհայտ անձը կրակ է բացել ամերիկյան Դելավեր նահանգի համալսարանի հանրակացարանում

09:34 • 04.11.14

Անհայտ անձը կրակ է բացել ամերիկյան Դելավեր նահանգի համալսարանի հանրակացարանում, մի հոգի վիրավորվել է: Այդ մասին հայտնել են ուսումնական հաստատության ներկայացուցիչները, հաղորդում է gazeta.ru-ն՝ հղում անելով The Huffington Post-ին:

 

Նշվում է, որ վիրավորը տեղափոխվել է հիվանդանոց:

 

Հարձակվողն այժմ գտնվում է ազատության մեջ: Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցներ նրան բռնելու համար:

 

Հանրակացարանում գտնվող բոլոր ուսանողներին և աշխատակիցներին հրահանգ է տրվել թաքստոց գտնել և չհեռանալ այդտեղից: