Disney-ը պայմանավորվել է Apple-ի և Google-ի հետ համագործակցության մասին

14:29 • 04.11.14

Walt Disney ընկերությունը թվային բովանդակության իրավունքներ տրամադրելու ոլորտում համագործակցության մասին է պայմանավորվել Apple-ի և Google-ի հետ, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով The Wall Street Journal-ին: Ինչպես հաղորդում է թերթը, համաձայնությունն աննախադեպ է:

 

Գործարքի պայմանների համաձայն՝ օգտատերերը կարող են Disney-ի ֆիլմերը գնել Apple-ի առցանց խանութից և դիտել դրանք Google-ի Android օպերացիոն համակարգով գործող սմարթֆոններով, պլանշետներով և այլ սարքերով: Նույնը վերաբերում է Disney-ի տեսաբովանդակության գնմանը Google-ի առցանց խանութից և iOS սարքավորումներով դրանք դիտելուն:

 

Մինչ այժմ Apple-ը սահմանափակում էր ֆիլմերի, հեռուստահաղորդումների և այլ բովանդակության դիտումը iOS սարքավորումներով, ինչպես նաև Mac կամ Windows համակարգիչներով, իսկ Google-ը նման սահմանափակումներ էր դնում Android սարքերի համար, ասված է հոդվածում:

 

Apple-ը և Google-ը Disney-ին են վճարելու մեծածախ գին վաճառված ֆիլմի յուրաքանչյուր օրինակի համար և իրենց են պահելու ողջ շահույթը՝ անկախ նրանից, թե ինչ սարքերով են օգտատերերը դիտում ձեռք բերած բովանդակությունը:

Disney-ը պայմանավորվել է Apple-ի և Google-ի հետ համագործակցության մասին