Ապարանջանի նման անօդաչու սարքը կարող է թռչել, հետևել կրողի շարժումներին, սելֆի անել և վերադառնալ (լուսանկարներ, տեսանյութ)
Nixie անվանումն ստացած անօդաչու թռչող մինի սարքը առաջինն է, որը կարելի է կրել դաստակին. այն ծալվում և միանում է դաստակի ժապավենին:
Ինչպես ներկայացնում է Daily Mail-ը` երբ այն կրողը ցանկանա նկարահանել, պետք է սեղմի կոճակը, որից հետո սարքը բացվում է և թռչում կրողի գլխավերևում` հետևելով նրա շարժումներին` շարժման սենսորների միջոցով: Այնուհետև սարքը վերադառնում է կրողի դաստակին. թռիչքի ժամանակահատվածը կարելի է կարգավորել ժամաչափի կամ պարզապես ժեստերի միջոցով:
Այն մշակել են Սթենֆորդի համալսարանի ֆիզիկայի բաժնի գիտաշխատողները: Այժմ այն հաղթել է Intel-ի ամենամյա մրացույթը, որն անցկացվում է «Այն կրելի դարձրու» (Make It Wearable) խորագրով:















