Գերությունից վերադարձած Հակոբ Ինջիղուլյանը կշարունակի ծառայությունը. ՊՆ
Նախկին ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանը շարունակելու է ծառայությունը ՀՀ ԶՈՒ-ում, սակայն դեռ պարզ չէ, թե երբվանից:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց է Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
Նա նշեց, որ որոշակի տեխնիկական, բուժզննման հետ կապված հարցեր կան, սակայն լուրջ խոչընդոտներ չկան:
Հիշեցնենք, որ Հակոբ Ինջիղուլյանը 2013-ի օգոստոսի 8-ին Ադրբեջանի կողմից գերեվարվել էր, այնուհետև և 2014-ի հոկտեմբերի 2-ին երրորդ երկրից վերադարձել էր Հայաստան:










