Հերթափոխով աշխատանքը հանգեցնում է ինտելեկտի նվազեցմանը. հետազոտություն
Հերթափոխով աշխատանքը, հատկապես՝ անկանոն օրակարգով, կարող է հանգեցնել մարդու մտավոր կարողությունների լուրջ նվազմանը, ահազանգում է BBC-ն՝ վկայակոչելով Բժշկական հետազոտությունների բրիտանական խորհրդի ուսումնասիրությունը:
Occupational and Environmental Medicine-ի համապատասխան անդրադարձը փաստում է, որ տասը տարի նման ռեժիմով աշխատելն ուղեղը ծերացնում է վեց տարով:
Հերթափոխով աշխատանքից հրաժարվելուց հետո տեղի է ունենում ուղեղի ֆունկցիաների վերականգնում, սակայն դրա համար էլ մինչև հինգ տարի ժամանակ է պահանջվում:
Հետազոտության մեջ ներգրավված է եղել 3 հազար մարդ Ֆրանսիայում:










