Իրանը համաձայնել է ուրանի պաշարների մի մասը Ռուսաստանին հանձնել՝ Արևմուտքի հետ համաձայնության դեպքում. NYT

11:34 • 04.11.14

Իրանը նախնական համաձայնել է ուրանի իր պաշարների զգալի մասը Ռուսաստանին հանձնել՝ Արևմուտքի հետ ավելի մեծ միջուկային համաձայնության գալու դեպքում, հայտնում է The New York Times-ը՝ վկայակոչելով բանակցային գործընթացին մասնակից դիվանագետներին:

 

Ըստ հրատարակության՝ միջուկային խնդրի շուրջ Իրան - Արևմուտք բանակցություններում բեկման մեծ հնարավորություն կա: Մինչ այժմ բանակցությունները մեռյալ կետում էին:

 

Ռուսաստանը, իր հերթին, ուրանը կփոխակերպի վառելիքային կոնտեյների, որը կօգտագործվի «Բուշեր» ատոմակայանում: Դրանք դժվար է օգտագործել միջուկային զենք ստանալու նպատակով:

 

Սպասվում է, որ Իրանի միջուկային խնդրի շուրջ բանակցությունները կավարտվեն մինչ նոյեմբերի 24-ը: