Իրանում վոլեյբոլի խաղը դիտելու փորձի համար ձերբակալված կինը հացադուլ է հայտարարել
Մեծ Բրիտանիայի և Իրանի քաղաքացի Ղոնչե Ղավամին, ով ձերբակալվել էր հունիսին Թեհրանում Իրանի և Իտալիայի վոլեյբոլի տղամարդկանց հավաքականների հանդիպումը դիտելու փորձի համար, հացադուլ է հայտարարել՝ ի նշան դատարանի վճռի դեմ բողոքի, որը նրան մեկ տարվա ազատազրկման է դատապարտել, գրում է ria.ru-ն:
«Նա հացադուլ է հայտարարել շաբաթ օրը: Նա չի ուտում պինդ սնունդ և ոչինչ չի խմում»,- AFP գործակալության թղթակցին տված հարցազրույցում ասել է աղջկա եղբայր Իման Ղավամին:
Ավելի վաղ հաղորդվել է, որ 25-ամյա Ղոնչեն ձերբակալվել է հունիսի 20-ին «Ազադի» մարզադաշտի մոտ: Շուտով նրան ազատ են արձակել, սակայն մի քանի օր անց նա ձերբակալվել է և տեղախոխվել Թեհրանի Էվին բանտ, որտեղ սովորաբար պահվում են քաղաքական բանտարկյալները և լրագրողները:
Ինչպես հայտարարել են Իրանի պաշտոնական ներկայացուցիչները, Ղավամին ձերբակալվել է խաղի հետ կապ չունեցող անվտանգության նկատառումներից ելնելով: Թե ինչի համար է նա կոնկրետ մեկ տարվա ազատազրկման դատապարտվել՝ չի նշվում։










