«Տիեզերագնաց» Լայկա շան տխուր պատմությունը՝ թռիչքի տարեդարձի առիթով. Time
Time ամերիկյան հանդեսն անդրադարձել է խորհրդային «տիեզերագնաց» Լայկա շան տխուր պատմությանը՝ նրա թռիչքի տարեդարձի առիթով, որը տեղի էր ունեցել 1957-ի նոյեմբերի 3-ին:
Այդ ժամանակ ԽՍՀՄ-ը պատմության մեջ առաջին անգամ կենդանի արարածի էր ուղարկել տիեզերք: Իրականում դա «մահացու առաքելություն» է եղել շան համար, որը տասնամյակներ շարունակ գաղտնի է պահվել: Լայկան ընտրվել է իր փոքր չափերի և հանգիստ շուն լինելու համար:
ԽՍՀՄ-ում հայտարարում էին, որ Լայկան սատկել է առանց տառապանքի, թռիչքից մեկ շաբաթ անց: Պարզվում է՝ իրականում Լայկան սատկել է թռիչքից ժամեր անց՝ խուճապից և շատ բարձր ջերմաստիճանից: «Սպուտնիկ-2»-ը, որում նա գտնվում էր, դեռ հինգ ամիս պտտվել է տիեզերքում, նախքան վառվելը: Հայտնի է դարձել նաև, որ տիեզերական ծրագրի աշխատակիցներից մեկը թռիչքից առաջ Լայկային տարել է իրենց տուն, նա խաղացել է երեխաների հետ:
Ընդհանուր առմամբ, ԽՍՀՄ-ը 36 շուն է ուղարկել տիեզերք՝ Յուրի Գագարինից առաջ: Նրանք բոլորն էլ փողոցային շներ են եղել:










