Մելբուռնում ձիարշավից հետո երկու ձի է սատկել
Մելբուռնում անցկացված ձիերի հեղինակավոր մրցարշավն ավարտվել է ողբերգությամբ. միանգամից երկու ձի է սատկել վազքից հետո, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Մինչ մրցարշավի մեկնարկը ֆավորիտ համարվող Էդմայր Ռակտի ձին սատկել է վազքից րոպեներ անց:
Եվս մեկ ձի՝ Արալդոն, լուրջ վնասվածք է ստացել վազքի ընթացքում և որոշ ժամանակ անց մարդասիրական նկատառումներից ելնելով նրան մահացու ներարկում է արվել:
Համաշխարհային ձիարշավային սպորտի ամենակարևոր մրցանակներից մեկը՝ Մելբուռնի գավաթը, նվաճել է բրիտանացի ժոկեյ Ռայան Մուրը՝ Գերմանիայից Պրոտեկցիոնիստ ձիով:










