Վենեսուելայում ենթադրաբար նարկոմաֆիային պատկանող օդանավ են խփել
Վենեսուելայում՝ Կոլումբիայի հետ սահմանին, խփվել է ենթադրաբար նարկոմաֆիային պատկանող օդանավ, հայտնում է tvrain.ru-ն:
Այս մասին Twitter սոցցանցում հայտնել է երկրի պաշտպանության նախարար Վլադիմիր Պադրինո Լոպեսը:
Նա մանրամասնել է, որ գործ ունեն King-200 օդանավի բեկորների հետ, որը խփվել է Արուրե նահանգում Բոլիվարական զինուժի կողմից: Նա չի նշել անձնակազմի և հնարավոր ուղևորների մասին:
2013-ին Վենեսուելայի նախագահն օրենք էր ստորագրել, որով զինված ուժերն իրավունք ունեն կոլումբիական թմրամաֆիային պատկանող օդանավեր գցել:










