Ուկրաինայի հակամարտությունը կարող է սառեցված դառնալ. ՆԱՏՕ
Եվրոպայում ՆԱՏՕ-ի միացյալ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար գեներալ Ֆիլիպ Բրիդլավը հայտարարել է, որ Մոսկվան Ուկրաինայի և Ռուսաստանի միջև սահմանն առաջ է տանում դեպի արևմուտք, ինչի արդյունքում կարող է առաջանալ սառեցված հակամարտություն, հաղորդում է «Взгляд»-ը:
«Մենք տեսնում ենք, որ ամեն ինչ գնում է դեպի սահմանազատում»,- ասել է նա:
«Ես անհանգստանում եմ, որ նման պայմաններում կարող է ստեղծվել սառեցված հակամարտություն»,- հավելել է Բրիդլավը:
Ավելի վաղ Եվրոպայում Հյուսիսատլանտյան դաշինքի ուժերի գլխավոր հրամանատար գեներալ Ֆիլիպ Բրիդլավը հերթական անգամ հայտարարել էր ռուսական ռազմաօդային ուժերի ակտիվության աճի մասին:










