Բան Կի Մունը շփոթել է Ավստրիան Ավստրալիայի հետ

14:11 • 04.11.14

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը Վիեննայում անցկացվող համաժողովում ելույթի ժամանակ շփոթել է Ավստրիան Ավստրալիայի հետ, հայտնում է gazeta.ru-ն՝ Associated Press-ին հղումով։

 

Համաժողովը կազմակերպելու համար Բան Կի Մունը շնորհակալություն է հայտնել Ավստրալիային՝ Ավստրիայի փոխարեն։

 

Քիչ անց գլխավոր քարտուղարը ներողություն է խնդրել լեզվի սայթաքման համար՝ կատակելով, որ քաջատեղյակ է՝ «Ավստրիայում կենգուրուներ չկան»։

 

Այսօր ավելի վաղ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը հանդիպել էր «Եվրատեսիլ-2014» մրցույթի հաղթող, ավստրիացի երգիչ Թոմաս Նոյվիրթի հետ, ով հայտնի է Կոնչիտա Վուրսթ կեղծանվամբ։