Եվրոպայում ՆԱՏՕ-ի ուժերը Պենտագոնից լրացուցիչ զորք են խնդրել
Եվրոպայում ՆԱՏՕ-ի ուժերի գլխավոր հրամանատար Ֆիլիպ Բրիդլավը հայտարարել է լրացուցիչ զորքերի և տեխնիկական սարքավորումների անհրաժեշտության մասին: Ամերիկացի գեներալը վախենում է Ուկրաինայի իրավիճակի առնչությամբ «սառեցված հակամարտությունից», հաղորդում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը:
Բրիդլավը դիմել է Պենտագոնին՝ խնդրելով լրացուցիչ զորք և մարտական տեխնիկա տրամադրել չդադարող ռուսական սպառնալիքի առնչությամբ:
Ամերիկացի գեներալը հայտարարել է, որ դաշինքի ուժերի ուժեղացված ներկայությունն անհրաժեշտ է Բալթյան երկրներում, Լեհաստանում և Ռումինիայում: Նա նաև զգուշացրել է, որ ՆԱՏՕ-ի և Մոսկվայի հարաբերություններն ընթանում են դեպի «ռազմավարական շրջադարձային կետ»:










