«Սմարթնավը». տեխնոլոգիապես ամենահագեցած նոր զբոսանավը՝ լուսանկարներով
Daily Mail-ն անդրադարձել է Quantum Of The Seas զբոսանավին, որը համարվում է երբևէ կառուցված տեխնոլոգիապես ամենահագեցած նավը:
Սա աշխարհում երրորդ ամենախոշոր նավն է, ունի մոտ 350 մ երկարություն՝ հինգ Boeing 747-ի երկարություն: Նախատեսված է 4.905 ուղևորի համար, որոնց տրամադրության տակ է գտնվում 18 տախտակամած և նույնքան էլ ռեստորան:
Quantum Of The Seas-ն անվանում են աշխարհի առաջին «սմարթնավը»՝ նկատի ունենալով տեխնիկական հագեցվածությունը, օրինակ՝ ռոբոտ-բարմեններով ու պարաշյուտային թռիչքների սիմուլյատորով, բազկին ամրացված դռան բանալիներով: Նավը նաև վիրտուալ պատշգամբներ ունի այն սենյակներում, որտեղ պատուհաններ չկան:
Նավն իր առաջին ուղևորությունը կկատարի կիրակի օրը՝ Քորնուելից Նյու Յորք:























