Բրիտանական հետախուզությունն անցել է ռուսախոս աշխատակիցների հավաքագրմանը
Բրիտանիայի կառավարական հաղորդակցության կենտրոնը, որի լիազորություններից է ռադիոէլեկտրոնային հետախուզության ապահովումը, ռուսախոս աշխատակիցների հավաքագրում է սկսում, հայտնում է Times-ը: Նրանց կհավաքագրեն նաև ՄԻ-5 և ՄԻ-6:
Դրանից բացի, Միացյալ Թագավորության հատուկ ծառայությունները չինարենին տիրապետող մասնագետների մեծ հավաքագրում կսկսեն:
Times-ը գրում է, որ այս քայլը պայմանավորված է հաղորդակցության կառավարական համակարգեր ներթափանցման փորձերի հաճախակիացմամբ:
Հավաքագրումը սկսվել է 2014-ի նոյեմբերին: Համապատասխան տեղեկություն կա պաշտոնական կայքերում: Նախկինում նույն կառույցներ էին հավաքագրում հիմնականում արաբերենի մասնագետների:










