Ֆրանսիայի նախկին նախագահը գործող նախագահին մեղադրել է սուտ խոսելու համար
Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին մեղադրել է ներկայիս նախագահ Ֆրանսուա Օլանդին սուտ խոսելու համար։ Նրա կարծիքով՝ Օլանդը մեկը մյուսի ետևից պարտություններ է կրել իր պաշտոնը զբաղեցնելուց ի վեր, գրում է ДНИ.ru-ն։
Սարկոզին «Միություն հանուն ազգային շարժման» կուսակցության ղեկավարի պաշտոնի համար արշավի ընթացքում ելույթ է ունեցել 2.000 մարդու առաջ, որտեղ էլ հայտարարել է, որ 2.5 տարվա ընթացքում սուտը երկրում հասցվել է քաղաքական սկզբունքի, ինչն, իր կարծիքով, հանգեցրել է հանրապետության և ժողովրդավարության թուլացմանը։
«Ֆրանսուա Օլանդը խաբում է առավոտյան, ցերեկը և նույնիսկ երեկոյան»,- ասել է Սարկոզին։










