Microsoft-ը մտադիր է գործարկել Skype Translator տեխնոլոգիական ծառայությունը

21:02 • 04.11.14

Microsoft-ը սկսել է խնդրանքներ ստանալ օգտատերերից, ովքեր ցանկանում են փորձարկել Skype Translator ծառայությունը, որը կթարգմանի Skype-ի երկու լեզվով զրույցը իրական ժամանակում:


Ինչպես ներկայացնում է Business Insider-ը` Skype Translator ծառայությունը Microsoft-ի համար գերակա ու կարևոր նախաձեռնություն է, որը գլխավոր տնօրեն Սաթյա Նադելայի խոսքով` ընկերության նոր տեխնոլոգիական միտումներից է:


Նրա խոսքով` ընկերությունը այլևս մտադիր չէ առաջ մղել Windows ծրագրերը: Հիշեցնենք, որ այսօր ստացված տեղեկության համաձայն` Microsoft-ը պաշտոնապես դադարեցրել է Windows 7 և 8 օպերացիոն համակարգերի վաճառքը:

 


 

Microsoft-ը մտադիր է գործարկել Skype Translator տեխնոլոգիական ծառայությունը